«Զենիթի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին հնարավոր է ամռանը գլխավորի լոնդոնյան «Չելսին»:
Իտալացի մասնագետը հնարավոր է ամռանը տեղափոխվի «Չելսի», երբ ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի պայմանագիրը լրանա:
Սպալետիին «Չելսի» ցանկանում է հրավիրել ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը: Այս մասին հայտնում է Football Italia-ն՝ հղում անելով Corriere dello Sport-ին:
Հիշեցնենք, որ դեռ 2012 թվականի գարնանը շշուկներ կային այն մասին, որ «Չելսիի» գլխավոր մարզչի թեկնածուների ցանկում նաև Սպալետին է: Մինչդեռ անձամբ իտալացին հերքեց այդ լուրերը: