«Վեստ Հեմի» պաշտպան Գի Դեմելը երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը մինչև 2015 թվականի ամառը:
Դեմելը Անգլիա է տեղափոխվել «Համբուգից» 2011 թվականի ամռանը, սակայն կարիերան լավ մեկնարկելուն խանգարեցին վնասվածքները: Ժամանակի ընթացքում, այնուամենայնիվ, պաշտպանին հաջողվեց լուծել առողջական խնդիրները և տեղ գտնել Սեմ Էլլարդայսի հիմնական կազմում:
Ընթացիկ մրցաշրջանում, 31-ամյա Դեմելը, որը կարող է խաղալ ձախ և կենտրոնական պաշտպանի կամ էլ կիսապաշտպանի դիրքում, անցկացրել է 17 հանդիպում «Վեստ Հեմի» կազմում: Անցած ամիս Գին հայտարարեց, որ հեռանում է Կոտ դ’Իվուարի ազգային հավաքականից, այդ իսկ պատճառով աֆրիկյան ազգերի գավաթին չի մասնակցում:
Ավելացնենք, որ պրոֆեսիոնալ կարիերայի սկզբին Դեմելը մեկ մրցաշրջան անցկացրել է «Արսենալում», սակայն ոչ մի խաղ չխաղալով՝ մեկնել է Գերմանիա: