Այսօր Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում տեղի ունեցավ Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրից հետաձգված «Արսենալ» – «Վեստ Հեմ Յունայթեդ» խաղը: Լոնդոնյան դերբին անցավ «զինագործների» բացահայտ առավելությամբ:
Խաղի 18-րդ րոպեին հյուրերի ուելսցի կիսապաշտպան Ջեք Քոլիսոնը բացեց հաշիվը: Ընդամենը 4 րոպե հետո Լուկաս Պոդոլսկին հավասարեցրեց հաշիվը՝ 1:1:
Երկրորդ խաղակեսում սկսվեց «Արսենալի» գոլային տարափը: «Զինագործները» 10 րոպեում 4 գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը և գերկամային հաղթանակ տարան:
Այս հաղթանակից հետո Վենգերի սաները վաստակած 37 միավորով կշարունակեն մնալ 6-րդ հորիզոնականում:
Գոլեր. Քոլիսոն՝ 18ր, Պոդոլսկի՝ 22ր, Ժիրու՝ 47ր, Կազորլա՝ 53ր, Ուոլկոտ՝ 54ր, Ժիրու՝ 57ր