«Էվերթոնը» պաշտոնապես հայտնել է, որ 1 տարով երկարաձգել է պայմանագիրը կենտրոնական պաշտպան Սիլվեն Դիսթենի հետ:
Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա ֆրանսիացին համարվում է Դևիդ Մոյեսի թիմի հիմնական խաղացողներից: Նա մասնակցել է 19 հանդիպման: Պարզ է՝ մարզիչը չէր ցանկացել կորցնել նման փորձառու պաշտպանի և չնայած ֆուտբոլիստի տարիքին՝ Սիլվենին առաջարկել է մնալ ևս մեկ տարի:
Երկարաձգելով պայմանագիրը 1 տարով՝ Դիսթենը հետևել է Ֆիլ Ջագելկայի և Շեյմուս Կոուլմենի օրինակին, որոնք նույնպես վերջերս երկարաձգեցին իրենց պայմանագրերը:
Ավելացնենք, որ Դիսթենը «Էվերթոն» է տեղափոխվել 2009 թվականին «Պորտսմուտից» 5 մլն ֆունտով: Ավելի վաղ պաշտպանը հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում», «Նյուքասլում», «ՊՍԺ»-ում: