Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Արսենալը» պաշտոնական առաջարկ է արել «Բարսելոնային»՝ թիմի 31-ամյա հարձակվող Դավիդ Վիլիայի տրանսֆերը ձեռք բերելու համար: «Զինագործները» Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստին գնահատել են 12 մլն եվրո:
Վիլիան արդեն ցանկություն է հայտնել լքել կատալոնական ակումբը: Ծանր վնասվածքից ապաքինվելուց հետո ֆուտբոլիստը բավարար խաղային ժամանակ չի ստանում: Նա արդեն հանդիպել է Տիտո Վիլանովայի հետ և խնդրել, որ իրեն բաց թողնեն այլ ակումբ: