«Նյուքասլ Յունայթեդի» նորեկ Մապու Յանգա-Մբիվան խոստովանել է, որ «Նյուքասլից» բացի ինքը այլ առաջարկներ էլ է ստացել: Այս շաբաթ «Մոնպելյեի» ավագը 7 մլն ֆունտով տեղափոխվեց «Նյուքասլ»:
Նախորդ մրցաշրջանում թիմի հետ հաղթելով Ֆրանսիայի առաջնությունում՝ Մապուն ցանկացավ կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում: Սակայն 23-ամյա ֆուտբոլիստը գիտակցաբար է կատարել ընտրությունը:
-Ես այլ առաջարկներ էլ ունեի, սակայն ավելի հետաքրքրեց «Նյուքասլի» առաջարկը: Ինձ համար կարևոր է, որ այստեղ շատ են ֆրանսիացիները,- ասել է Յանգա-Մբիվան: Sky Sports