«Թուլուզը» պաշտոնապես հայտնել է, որ ակումբի կիսապաշտպան Մուսա Սիսոկոն տեղափոխվում է «Նյուքասլ»: Գործարքը գնահատվում է 1.8 մլն ֆունտ:
Այսպիսով, «կաչաղակները» չսպասեցին մինչև ամառ, երբ կլրանար Սիսոկոյի պայմանագիրը «Թուլուզի» հետ, այլ որոշեցին գործել արդեն հիմա:
Մուսան արդեն համաձայնեցրել է պայմանագիրը 5.5 տարի ժամկետով և պաշտոնապես կդառնա «Նյուքասլի» խաղացող բուժզննումից հետո:
Ֆրանսիայի ազգային հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստը «Թուլուզի» սան է: Սիսոկոյի ծառայություններով հետաքրքրված էին մի շարք եվրոպական ակումբներ, այդ թվում նաև անգլիական, սակայն Մուսան ինքը ցանկություն հայտնեց տեղափոխվել «Նյուքասլ»:
Սիսոկոն հերթական ֆրանսիացի նորեկն է «Նյուքասլում»: Ավելի վաղ Ալան Պարդյուն ձեռք էր բերել Մապու Յանգա-Մբիվային, Յոան Գուֆրանին և Մաթյո Դեբյուշին: Իսկ երեկ «Նյուքասլ» տեղափոխվեց նաև ֆրանսիական «Նանսիի» պաշտպան Մասադիո Հայդարան: