Daily Mail պարբերականի հաղորդմամբ «Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիզը բաց է թողնելու մի քանի շաբաթ սրունքի մկանների վնասվածքի պատճառով:
Ֆուտբոլիստը վնասվածքը ստացել էր Լիգայի գավաթի կիսաեզրափակիչ փուլի «Սուոնսի»-«Չելսի» պատասխան հանդիպման ժամանակ: Խաղից ընդամենը 20 րոպե առաջ փոխարինման դուրս գալով՝ Լուիզը հասցրեց վնասվածք ստանալ:
Դավիդի վնասվածքը կարող է ճանապարհ բացել թիմի ավագ Ջոն Թերրիի վերադարձի համար արդեն այս կիրակի Անգլիայի գավաթի «Բրենտֆորդի» հետ խաղին: Հիշեցնենք, որ վնասվածքների և որակազրկումների պատճառով Թերրին վերջին 25 խաղերում ընդամենը 1 անգամ է դաշտ դուրս եկել մեկնարկային կազմում: