«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն այսօր մամլո ասուլիսի ժամանակ պարզաբանել է այն տեղեկությունը, որ ակումբը հետաքրքրված է կիսապաշտպաններ Յունես Բելհանդայի և Մոհամեդ Դիամեի ծառայություններով:
-Եթե գտնենք ֆուտբոլիստի, որը կարող է ուժեղացնել «Արսենալի» կազմը, ապա մենք իհարկե կդիտարկենք նրան գնելու հավանականությունը: Ես բազմիցս եմ այդ մասին ասել: Բայց մենք առանց այդ էլ երկուական խաղացող ունենք յուրաքանչյուր դիրքում: Սա մեզ բավական է:
«Արսենալը» երբեք չի հրաժարվի ձեռք բերել թոփ մակարդակի ֆուտբոլիստի, որը կուժեղացնի կազմը: Կապ չունի, թե նա որ դիրքի խաղացող է:
Հիմա ոչ մի անուն տալ չեմ կարող: Ինչ Դիամեին է վերաբերվում, մենք չենք դիմել «Վեստ Հեմին» նրան ձեռք բերելու համար:
Արդյո՞ք հետաքրքրվում ենք մենք Բելհանդայով: Այդ մասին խոսք անգամ չի եղել: Ոչ մի ֆրանսիացի ֆուտբոլիստ այս պահին չի գտնվում մեր ուշադրության կենտրոնում: Այնպես որ կարող եք բոլոր ֆրանսիացիներին բացառել: Այդ հարցով դիմեք «Նյուքասլին»,- հայտնել է Վենգերը: ESPN