«Մանչեսթեր Յունայթեդի» առաջիկա մրցակից Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի երկու խաղերում չի կարողանա օգտվել փորձառու դարպասապահ Իկեր Կասիլյասի ծառայություններից:
Իսպանիայի հավաքականի դարպասապահը ձեռքի կոտրվածքից հետո ենթարկվել է վիրահատության և այժմ հայտնի է, որ ապաքինման համար կպահանջվի 3 ամիս:
Այդ վնասվածքը Իկերը ստացել է Իսպանիայի գավաթի խաղարկության «Վալենսիայի» դեմ խաղում: Անհաջող դուրս գալով պայքարի, բախվեց իր թիմակից Ալվարո Արբելոայի հետ:
«Ռեալը» այս իրավիճակում օպերատիվ գտնվեց և ձեռք բերեց «Սևիլյաի» դարպասապահ Դիեգո Լոպեսին, ով ամենայն հավանականությամբ թիմին կօգնի Չեմպիոնների Լիգայում:
Ավեցանենք, որ «կարմիր սատանաները» այս խաղից առաջ կադրային լուրջ խնդիրներ չունեն: Սէր Աելքսի խոսքերով Ջոնի Էվանսը և Էշլի Յանգը հաջորդ շաբաթ շարք կվերադառնան: Միակ կորուստը Դարրեն Ֆլետչերն է, ում համար մրցաշրջանը ավարտված է: