«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նշել է այն դիրքը, որը անհրաժեշտ է ուժեղացնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այդ դիրքը հարձակման գիծն է:
Առաջ խոսվում էր, որ «զինագործները» ցանկանում են ձեռք բերել «Բարսելոնայից» Դավիդ Վիլիային, «Ատլետիկոյից» Ադրիան Լոպեսին և անգամ «Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանիին:
Այժմ բրիտանական թերթերում լուրեր է հայտնվել, որ Վենգերը հետաքրքրված է «Ֆիորենտինայի» հարձակվող Ստեֆան Յովետիչի ծառայություններով:
-Մենք հարձակման գծում խնդիրներ ունենք: Եվ կարծում եմ, որ մեզ ևս մեկ հարձակվող է անհրաժեշտ: Չեմ կարող ասել, թե վաղը կամ մյուս օրը մենք այս հարցը կլուծենք, քանի որ այս պահին չենք բանակցում որևէ ֆուտբոլիստի հետ,- ասել է Վենգերը: Daily Mirror