«Քուինս Պարկ Ռեյնջերսը» թույլատրել է թիմի պաշտպան Անտոն Ֆերդինանդին բանակցություններ վարել «Բուրսասպորի» հետ:
Ֆերդինադը «Լոֆտուս Ռոուդ» է տեղափոխվել ընդամենը 18 ամիս առաջ՝ «Սանդերլենդից»: Այդ պահից պաշտպանը «ռեյնջերների» կազմում մասնակցել է 49 խաղի:
Սակայն Հարի Ռեդնապի «ՔՊՌ» տեղափոխվելուց հետո Ֆերդինադը կորցրել է իր տեղը թիմի հիմնական կազմում: Չցանկանալով պահեստայիններին պահել բարձր վարձատրվող ֆուտբոլիստի, «ՔՊՌ»-ն որոշել է պաշտպանին վարձավճարով ուղարկել Թուրքիա:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, այժմ Ֆերդինադը բանակցություններ է վարում «Բուրսասպորի» հետ: