«Արսենալի» բաժնետերերից մեկը՝ Ալիշեր Ուսմանովը, պատմել է «Նյու Յորք Ռեդ Բուլզի» հարձակվող Թիերի Անրիի հետ իր հարաբերությունների մասին:
-Կան շատ ֆուտբոլիստներ, որոնք ինձ դուր են գալիս և որոշների հետ էլ պահում եմ կապը: Իմ սիրելի խաղացողը վերջին 10-15 տարիների համար Թիերի Անրին է:
Թիերին հորդորում է, որպեսզի ես գնեմ «Արսենալի» բոլոր բաժնետոմսերը: Նա ինձ դրդում է դրան: Բայց ես չեմ կարող ասել, թե ոնց կստացվի:
Երբ ես ունեի հնարավորություն գնելու «Արսենալի» բաժնետոմսերը և դառնալու հիմնական սեփականատերերից մեկը, ես ոչ մի ակնթարթ չվարանեցի: Բացի այդ ես պատրաստ էի դառնալ հիմնական սեփականատեր:
Բայց դա պարզվեց՝ անհնար է, որովհետև որոշ մարդիկ որոշեցին հանել շահույթը՝ ձևացնելով արտաքին թշնամի: Ինձ առաջվա պես ներկայացնում են «Արսենալի» թշնամի,- ասել է Ուսմանովը:
Ավելացնենք, որ այժմ Ուսմանովին պատկանում է «Արսենալի» բաժնետոմսերի 29.9 տոկոսը: