• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալը» սկսել է բանակցել Վիլյայի տրանսֆերի շուրջ

Դավիդ Վիլյա«Արսենալը» սկսել է պաշտոնական բանակցությունները «Բարսելոնայի» հետ 31-ամյա հարձակվող Դավիդ Վիլյային ձեռք բերելու համար: Այս մասին հայտնում է Goal պարբերականը իր էքսկլյուզիվ հոդվածում:

Ինչպես հայտնում է պարբերականը, «Արսենալի» տնօրեններից մեկը՝ Դիկի Լոուն, որը պատասխանատու է ֆուտբոլիստների և նորեկների հետ պայմանագրերի համար, այս պահին գտնվում է Իսպանիայում:

Ավելի վաղ «Բարսելոնայի» ներկայացուցիչները հրապարակավ հայտնեցին, որ Արսեն Վենգերը կարող է մոռանալ Վիլյայի մասին: Մինչդեռ տրանսֆերային պատուհանի փակվելուն զուգահեռ կատալոնական ակումբը մեղմացել է, իսկ «զինագործների» գլխավոր մարզչի՝ փորձառու հարձակվողին ձեռք բերելու ցանկությունը մնում է առաջվա պես ուժեղ:

Պարբերականի տվյալներով Վիլյան շատ է հետաքրքրված «Էմիրեյթս» տեղափոխվելու գաղափարով: Այս պահին կողմերը քննարկում են փոխհատուցման արժեքը:

Ենթադրվում է, որ «Բարսան» կարող է ստանալ Վիլյայի համար 13.8 մլն ֆունտ: «Արսենալը» վճարելու է այդ գումարի միայն մի մասը, քանի որ կատալոնցիները մինչ այսօր ամբողջությամբ չեն վճարել իրենց լոնդոնցի գործընկերներին՝ Ֆաբրեգասին և Սոնգին ձեռք բերելու համար անցյալ տարի և դրանից մի տարի առաջ:

Անձամբ Դավիդն ամենայն հավանականությամբ «Արսենալում» կստանա շաբաթական 110 հազար ֆունտ աշխատավարձ, որն էլ նրան կդարձնի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Վենգերի թիմում:

Ավելացնենք, որ ավելի վաղ Արսեն Վենգերը հայտնել էր, որ կցանկանար ուժեղացնել հենց հարձակման գիծը: