Մոտական 48 ժամվա ընթացքում «Սանդերլենդը» ավարտին կհասցնի «Սուոնսիի» հարձակվող Դենի Գրեմի տրանսֆերը: Անգլիացի հարձակվողի տրանսֆերը «կատուների» համար կարժենա 5 մլն ֆունտ:
Ինչպես հաղորդում է Goal-ը, 27-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկ է արել նաև «Նորվիչ Սիթին», սակայն ֆուտբոլիստը նախընտրել է տեղափոխվել «Սանդերլենդ»:
Սպասվում է, որ վաղը Դենին բուժզննում կանցնի «Սանդերլենդում»:
Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում «Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Մարտին Օ’Նիլը ակտիվորեն հարձակվող է փնտրում, ով կարող է համագործակցել շոտլանդացի ռմբարկու Սթիվեն Ֆլեթչերի հետ: