«Ուիգան Ատլետիկի» արգենտինացի հարձակվող Մաուրո Բոսելին մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով կխաղա իտալական «Պալերմոյում»: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
27-ամյա Բոսելին 6 մլն ֆունտով «Ուիգան» է տեղափոխվել 2010թ-ին «Էստուդիանտեսից», որի կազմում վարձավճարով խաղաց նաև 2011/12 մրցաշրջանում:
Բոսելին վերջին տարիներում արդեն երկրորդ անգամ է տեղափոխվում Իտալիա: Մինչ այս նա վարձավճարով հանդես է եկել նաև «Ջենովայում»: