Անգլիայի ազգային հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը կպահպանի ֆիզիկական կազմվածքը «Արսենալում» մարզվելու շնորհիվ:
Ինչպես հայտնի է, անցած ամիս 37-ամյա կիսապաշտպանը հեռացավ «Լոս Անջելես Գալաքսիից» և այժմ նոր ակումբ է փնտրում:
Ավելի վաղ մերժելով «Վեստ Հեմի» և «Քուինս Պարկ Ռեյնջերսի» առաջարկները՝ Բեքհեմն այժմ մարզվում է Արսեն Վենգերի թիմի հետ:
The Sun պարբերականի փոխանցմամբ չի բացառվում այն տարբերակը, որ «Արսենալը» կարող է Դևիդին պայմանագիր առաջարկել: Սակայն մինչ այդ վետերանը պետք է ապացուցի Վենգերին, որ նախկինի պես կարող է ցույց տալ բարձր մակարդակի ֆուտբոլ: