Դարպասապահ Պետր Չեխն ու պաշտպան Դավիդ Լուիզը բաց կթողնեն «Չելսիի» արտագնա հանդիպումը «Ռեդինգի» հետ չորեքշաբթի երեկոյան Պրեմիեր Լիգայի շրջանակներում:
Եվ չեխը և բրազիլացին չկարողացան օգնել «ազնվականներին» Անգլիայի գավաթի 4-րդ փուլում կայացած «Բրենտֆորդ»-«Չելսի» (2:2) հանդիպմանը: Այժմ հայտնի դարձավ, որ նրանց բացակայությունը կշարունակվի ևս որոշ ժամանակ:
Երկու խաղացողներն էլ սրունքի մկանների վնասվածք ունեն: Բացի նրանցից «Չելսիին» չի կարող օգնել նաև որակազրկված Էդեն Ազարը, որի տուգանքը երեք խաղով դեռ կարող է խստացվել Ֆուտբոլի ասոցացիայի կողմից:
-Սկզբում մտածում էինք, որ Պետրն այս հանգստյան օրերին կվերադառնա: Այսօր մենք նրան զննեցինք, նա թեթև մարզում անցկացրեց, բայց դեռ լավ չի զգում: Մենք նրան չենք վտանգի:
Ակնհայտ է՝ Դավիդ Լուիզին ևս մեկ շաբաթ է անհրաժեշտ: Նա շարունակում է աշխատել ֆիզոթերապևտի հետ: Տեսնենք, թե ինչ կլինի 4-5 օրից,- հայտնել է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը: ESPN