«Չելսին» սկսել է բանակցությունները «Բիրմինգհեմի» դարպասապահ Ջեկ Բուտլանդի հետ անձնական պայմանագրի պայմանների շուրջ:
Չնայած 19-ամյա անգլիացու ծառայություններով հետաքրքրված էին մի շարք անգլիական ակումբներ, այնուամեայնիվ, միայն «Չելսին» այս տրանսֆերային պատուհանի ընթացքում առաջարկ արեց Ջեկին գնելու համար: «Ազնվականները» առաջարկել են 3.5 մլն ֆունտ: Այս առաջարկը դեռ ոչ ընդունվել է, ոչ էլ մերժվել, սակայն «Բիրմինգհեմը» թույլ է տվել լոնդոնյան ակումբին բանակցել ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի շուրջ:
-«Չելսին» ստացել է թույլտվություն՝ սկսելու բանակցությունները Ջեկի հետ: Այս պահին նրանք («Չելսի») միակն են, որ առաջարկ են արել,- հայտնել է դարպասապահի գործակալ Հարի Մելլորը:
Ավելացնենք, որ ֆինանսական դժվարությունների պատճառով «Բիրմինգհեմը» վաճառում է ամբողջ թիմին: ESPN