«Բիրմինգհեմի» դարպասապահ Ջեկ Բուտլանդը հրաժարվել է բանակցություններ վարել «Չելսի» տեղափոխվելու համար: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Բիրմինգհեմը», որն ունի ֆինանսական խնդիրներ, ընդունել էր «ազնվականների» առաջարկը գնելու Ջեկին 3.5 մլն ֆունտով: Սակայն 19-ամյա դարպասապահը որոշեց հրաժարվել «Չելսի» տեղափոխվելուց:
-Ջեկին դուր է գալիս «Բիրմինգհեմում» խաղալը: Նա ստանում է արժեքավոր փորձ: Անկասկած, նա լսում է այն բոլոր ակումբների առաջարկները, որոնց տրանսֆերային պայմանները «Բիրմինգհեմին» ձեռնտու են: Մինչդեռ խաղային պրակտիկա ստանալը նրա համար առաջնային նշանակություն ունի,-հայտնել է ֆուտբոլիստի գործակալ Հարի Մոլլերը: