«Ռեդինգը» պաշտոնապսես հաստատել է «Շեֆիլդ Յունայթեդի» 23-ամյա հարձակվող Նիկ Բլեքմենի տրանսֆերը: Գործարքը արժեցել է 1.2 մլն ֆունտ:
Նիկը, ում ծառայություններով հետաքրքրված էին մի շարք ակումբներ, ընթացիկ մրցաշրջանում դարձել է 14 գոլի հեղինակ: Այսօր ֆուտբոլիստը ակումբի հետ ստորագրել է 3.5 տարվա պայմանագիր:
-Մենք ուրախ ենք, որ նա միացավ մեզ: Նա ուներ այլ տարբերակներ, սակայն Նիկը գիտի, որ մենք ձգտում ենք առաջընթացի: Նա լավ արդյունքների է հասել, բայց ավելիին է ընդունակ,- ասել է «Ռեդինգի» գլխավոր մարզիչ Բրայան Մակդերմոտտը: