«Լիվերպուլի» հարձակվող Դանիել Պաչեկոն մրցաշրջանի մնացած հատվածը հանդես կգա իսպանական «Ուեսկա» ակումբում: Այս մասին հաղորդում է մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը:
22-ամյա Պաչեկոն ընթացիկ մրցաշրջանում «կարմիրների» հիմնական կազմում մասնակցել է ընդամենը երեք խաղի:
Այժմ ֆուտբոլիստը հանդես կգա Իսպանիայի երկրորդ դիվիզիոնում:
Նշենք, որ այս վարձակալությունը ֆուտբոլիստի համար երրորդն է վերջին երկու տարվա ընթացքում: Նախկինում Պաչեկոն հանդես է եկել «Նորվիչ Սիթիում» և «Ռայո Վալեկանոյում»: