Տրանսֆրային պատուհանի վերջին ժամերին «Քուինս Պարկ Ռեյնջերսը» ձեռք բերեց «Տոտտենհեմի» երկու ֆուտբոլիստի՝ կիսապաշտպան Ջերմեյն Ջենասին և վինգեր Անդրոս Թաունսենդին:
29-ամյա Ջենասի տրանսֆերային արժեքը չի հրապարակվել: «Ռեյնջերների» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը Ջենասին ծանոթ է «Տոտտենհեմում» աշխատած տարիներից:
Ջենասը «Քունիս Պարկ Ռեյնջերսի»-ի հետ ստորագրել է 18 ամսվա պայմանագիր:
Իսկ 21-ամյա Թաունսենդը «ռեյնջերներին» է միացել վարձավճարով:
Անդրոսի համար «ՔՊՌ»-ն արդեն իներրորդ ակումբն է 2009թ-ից հետո: