«Ստոկ Սիթիի» նորեկ դարպասապահ Ջեկ Բուտլանդը մեկնաբանել է իր տրանսֆերը «Բիրմինգհեմից» «Ստոկ Սիթի»:
-Շատ ուրախ եմ, որ հանդես եմ գալու «Ստոկ Սիթիում»: Սա իմ կարիերայի հաջորդ ժամանակահատվածն է լինելու: Անհամբեր սպասում եմ դրան:
Ուրախ եմ, որ սա վերջապես կատարվեց: Բախտս բերեց: Տեղափոխվում եմ հիանալի ակումբ: Նրանք շատ լավ են հանդես գալիս Պրեմիեր Լիգայում և նրանք հիանալի երկրպագուներ ունեն:
«Ստոկ Սիթի» տեղափոխվելս ամեն առումներով հարմար էր ինձ,- հայտնել է Բուտլանդը:
Գործարքի արժեքը կազմել է մոտավորապես 5 մլն ֆունտ: Մրցաշրջանի մնացած հատվածը Ջեկը վարձավճարով կանցկացնի «Բիրմինգհեմում»:
Հիշեցնենք, որ 19-ամյա դարպասապահը հրաժարվեց տեղափոխվել «Չելսի», որովհետև ցանկանում էր ստանալ մշտական խաղային պրակտիկա: