Հունվարի վերջին օրը «Սուոնսին» այդպես էլ չկարողացավ փոխարինող գտնել Դենի Գրեմի համար, որը տեղափոխվեց «Սանդերլենդ»:
Երեկ Գրեմը 5 մլն ֆունտով տեղափոխվեց «Սանդերլենդ», և «Սուոնսիին» մնում էր մի քանի ժամ հեռացած ֆուտբոլիստին փոխարինող գտնելու համար:
Ինչպես հայտնում է BBC-ն, «Սուոնսին» առաջարկներ է արել մասնավորապես Ջեյմի Մաքքիին «ՔՊՌ»-ից և Մանուին «Սեվիլյայից»: Բացի այդ ավելի վաղ ակումբը հետաքրքրված էր «Ստոկի» խաղացող Կենույան Ջոնսի ծառայություններով: Մինչդեռ «Սուոնսիին» չհաջողվեց ձեռք բերել այդ ֆուտբոլիստներից և ոչ մեկին: Եվ այսպես, մրցաշրջանի մնացած հատվածում «Սուոնսին» հնարավոր է խնդիրներ ունենա այդ դիրքում: