«Էվերթոնի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնին ծնկի վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել Պրեմիեր Լիգայի հաջորդ տուրի խաղը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
Մարուանը առանց փախարինման մասնակցեց «Աստոն Վիլլայի» հետ խաղին (3:3), սակայն խաղից հետո բուժզննում անցնելով՝ պարզվեց, որ Ֆելայնին խնդիրներ ունի ծնկի հետ կապված:
Չնայած վնասվածքին, Մարուանը միացել է Բելգիայի ազգային հավաքականին:
Հիշեցնենք, որ Ֆելայնին Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 11 գոլի հեղինակ: Եթե նա չկարողանա «Օլդ Թրաֆորդում» օգնել մերսիսայդցիներին, ապա դա մեծ կորուստ կլինի Դևիդ Մոյեսի թիմի համար: