«Արսենալի» ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն վստահ է, որ ինքը ավելի լավ կարող է հանդես գալ:
-Շատ լավ է, որ ինձ հաջողվեց կարճ ժամանակում 14 գնդակ խփել և կատարել 10 արդյունավետ փոխանցում: Սակայն ես գիտեմ, որ ավելիին եմ ընդունակ: Շարունակում եմ հարմարվել ակումբի խաղաոճին:
Այստեղ ես նոր բաներ սովորեցի: Մրցաշրջանի սկզբում ես մեծ ճնշում էի զգում ինձ վրա, սակայն ամեն ինչ անցավ:
Հարձակվողը չպետք է կասկածի իր ուժերի վրա: Յուրաքանչյուր ֆուտբոլիստի կարիերայում անհաջող շրջան է լինում, սակայն այդ դեպքում էլ պետք է լավը մտածել,- Ժիրուի խոսքերն է մեջբերում Le Parisien-ը: