«Սուոնսիի» ավագ Գարի Մոնկը կնքել է նոր պայմանագիր ակումբի հետ 2.5 տարի ժամկետով:
Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա Մոնկը հազվադեպ է դաշտ դուրս գալիս: Նա ընդամենը 5 անգամ է դաշտ դուրս եկել հենց մեկնարկային րոպեներից: Ակումբի մարզչական շտաբը Միքայել Լաուդրուպի գլխավորությամբ կենտրոնական պաշտպանի դիրքում նախընտրում է այլ ֆուտբոլիստների, սակայն Գարին ամեն դեպքում հավատարիմ է մնում ակումբին:
Մոնկի նախկին պայմանագիրը լրանալու էր 1.5 տարի անց, սակայն հաշվի առնելով ֆուտբոլիստի հեղինակությունն ու կարևորությունը թիմի հանդերձարանում՝ «Սուոնսին» որոշեց ևս մեկ տարով երկարաձգել պայմանագիրը:
Նշենք, որ Մոնկը այստեղ է տեղափոխվել 2004 թվականին «Սաութհեմպտոնից», իսկ ավելի ուշ՝ 2006 թվականից դարձել է թիմի ավագը: