• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վան Պերսի. «Մանչեսթեր Յունայթեդն» ինձ ավելի լավը դարձրեց»

Ռոբին վան Պերսի«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին վստահ է, որ որպես խաղացող՝ ավելի լավն է դարձել «Օլդ Թրաֆորդ» տեղափոխվելուց հետո:

Ընթացիկ մրցաշրջանում Ռոբինն արդեն 22 գնդակ է խփել՝ հաշվի առնելով բոլոր առաջնությունները: Հոլանդացին կարծում է, որ ակումբի փոփոխությունը օգնեց նրան շարունակել իր պրոֆեսիոնալ զարգացումը:

-Յուրաքանչյուր օր ես աշխատում եմ նոր բաների վրա: Ես ավելի ուշադիր եմ դարձել փոքրիկ մանրամասների նկատմամբ, որոնք ինձ ավելի լավն են դարձնում: Ամեն օր ես գնում եմ մարզման սուլելով:

Իմ առաջին օրվանից ես ինձ ցանկալի եմ զգում այստեղ: Տղաները թույլ են տալիս ինձ զգալ ինչպես տանը: Ես ավելի լավ եմ զգում, և իմ մարզավիճակն ավելի լավ է: Անցած շաբաթ ես խաղացի չորեքշաբթի և շաբաթ օրերին: Այդ խաղերում ես թարմ էր,- հայտնել է վան Պերսին: NOS

Հետաքրքիր փաստեր