«Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանին գլխավորում է «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային ցուցակը:
Ինչպես հաղորդում է Manchester Evening News-ը, Կավանիի միջոցով «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին ցանկանում է լրացնել Բալոտելլիի հեռանալուց հետո թիմում առաջացած բացը:
Հաղորդվում է, որ «Սիթիի» տրանսֆերային ցուցակում առաջին տեղը 25-ամյա ուրուգվայցին է, ով ընթացիկ մրցաշրջանի 26 խաղում խփել է 27 գնդակ: Նա այդ ցուցակում առաջ է անգամ «Ատլետիկոյի» ռմբարկու Ռադամել Ֆալկաոյից:
-Վստահ կարելի է մեկ բան ասել. «Մանչեսթեր Սիթիի» համար հեշտ չի լինելու ձեռք բերել Ա Սերիայում ամենից շատ գոլ հեղինակած ֆուտբոլիստին: Նրա համար մեծ պայքար է լինելու:
Ընթացիկ մրցաշրջանում Էդինսոնը շատ գոլեր է խփում և «Նապոլիի» համար դժվար կլինի բաժանվել նրանից: Եվրոպական մոտ 10 ակումբ ամռանը կպայքարի նրա համար,- ասել է Մանչինիի օգնական Անժելո Գրեգուչին: