«Սուոնսիի» 34-ամյա դարպասապահ Ջերարդ Թրեմելը նոր պայմանագիր է ստորագրել ուելսյան ակումբի հետ: Նոր պայմանագրով գերմանացի դարպասապահը «Սուոնսիում» կմնա մինչև 2015թ-ը:
Առաջ, երբ «Սուոնսիի» ղեկին էր Բրենդան Ռոջերսը, Թրեմելը մի քանի հանդիպման էր մասնակցել: Միքայել Լաուդրուպի գալուց հետո ամեն ինչ փոխվեց:
Ընթացիկ մրցաշրջանում Մյունխենի «Բավարիայի» սանը մասնակցել է 18 խաղի: Թրեմելը ոչ միայն լավ փոխարինող է Միխել Վորմին, այլ նաև արժանի մրցակից է:
Անգլիայի գավաթի եզրափակչում դարպասապահի ընտրությունը Լաուդրուպի համար հեշտ չի լինելու: