«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը վստահ է, որ Չեմպիոնների Լիգայի ուղեգիրը բավարար կլինի Գարեթ Բեյլին թիմում պահելու համար:
Ընթացիկ մրցաշրջանում, հատկապես վերջին խաղերում, Բեյլը բարձրակարգ ֆուտբոլ է ցուցադրում: Մամուլը շարունակում են խոսել Բեյլի հանդեպ «Ռեալի» և «Բարսելոնայի» ունեցած հետաքրքրության մասին:
Սակայն Վիլաշ-Բոաշը կարծում է, որ իրենք կկարողանան պահել Բեյլին, եթե մրցաշրջանը ավարտեն Չեմպիոնների Լիգայի գոտում:
-Բոլոր ակումբները ցանկանում են մասնակցել Չեմպիոնների Լիգային: Բոլոր ֆուտբոլիստները ցանկանում են հանդես գալ այդ մրցաշարում: Դա մեր գլխավոր նպատակն է: Եվ մենք հուսով ենք, որ Չեմպիոնների Լիգայի միջոցով ակումբում կպահենք լավագույն ֆուտբոլիստներին,- ասել է պորտուգալացի մասնագետը: ESPN