«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը խոստովանել է, որ չի խոսել ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ արդեն երեք շաբաթ:
Վերջին օրերին ակտիվ պտտվում են շշուկներ այն մասին, որ Բենիտեսը չի աշխատի իր 6-ամսյա պայմանագիրը և կազատվի աշխատանքից մոտակա ժամանակներս, օրինակ Պրեմիեր Լիգայի շրջանակներում շաբաթ օրը կայանալիք «Ուիգանի» դեմ խաղից հետո, եթե թիմը հաջողության չհասնի:
Բենիտեսը վերջին 5 խաղերում տոնել է ընդամենը 1 հաղթանակ՝ հաշվի առնելով բոլոր առաջնությունները, և արդեն երկար ժամանակ է՝ զրկված է ակումբի սեփականատիրոջ կարծիքն իմանալու հնարավորությունից:
-Վերջին անգամ նրա հետ խոսել եմ «Արսենալի» դեմ խաղից հետո՝ 20 օր առաջ: Մենք իսկապես լավ խաղացինք, և նա իսկապես երջանիկ էր:
Դրանից հետո ես զրուցել եմ միայն նրա մտերիմների հետ, ոչ հենց նրա: Ո՞վ գիտի, թե ինչի մասին է նա մտածում: Դուք նույնպես չեք կարող իմանալ և չեք կարող ասել, որ սա կամ դա կկատարվի: Ոչ ոք չգիտի:
Ես զրուցում եմ նրանց հետ, ովքեր մոտ են: Ավելի վաղ ես զրուցել եմ Ռոմանի հետ, և մենք խոսում էինք ֆուտբոլի մասին: Ֆուտբոլի տեսանկյունից մեզ մոտ ամեն ինչ լավ էր,- հայտնել է Բենիտեսը: Goal