«Մադրիդի Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժվար թե իր չորրորդ մրցաշրջանը անցկացնի «արքայական ակումբում»: Պորտուգալացի մասնագետը արդեն ուսումնասիրում է եղած առաջարկները:
Ինչպես հայտնում է The Times հեղինակավոր պարբերականը, Մոուրինյոյի գլխավոր հավակնորդները համարվում են նրա նախկին ակումբ «Չելսին», որն այժմ հիմնական մարզիչ չունի, և «ՊՍԺ»-ն, որն այդքան էլ գոհ չէ իր ներկայիս մարզիչ Կարլո Անչելոտիից:
Աղբյուրի հաղորդմամբ, Մոուրինյոյի մտերիմ ընկերները Ժոզեի՝ Մադրիդում մնալու հավանականությունը գնահատում են ընդամենը 5 տոկոս: Ընթացիկ մրցաշրջանում Մոուրինյոն տարաձայնություններ ունի ակումբի ֆուտբոլիստների և ղեկավարության հետ:
Ավելացնենք, որ Ժոզե Մոուրինյոն դեռ որոշում չի կայացրել իր ապագայի մասին: