Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի այսօրվա վերջին հանդիպումը տեղի ունեցավ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում:
Ընթացիկ առաջնության առաջատար «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունեց «Էվերթոնին» և առավելության հասավ 2:0 հաշվով:
Առաջին խաղակեսում «մանկունյանցիներից» աչքի ընկան Ռայան Գիգգսը և Ռոբին Վան Պերսին: Երկրորդ խաղակեսում թիմերին չհաջողվեց փոփոխություն մտցնել հաշվի մեջ և «Յունայթեդը» հաղթեց 2:0 հաշվով:
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիի» հետ միավորների տարբերությունը հասցրեց 12-ի:
Գոլեր. Գիգգս՝ 13ր, Վան Պերսի՝ 45ր,