The Independent պարբերականի հաղորդմամբ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին նույնիսկ չի հայտնվել թիմի հանդերձարանում այն բանից հետո, երբ «քաղաքայինները» պարտվել են «Սաութհեմպտոնին»:
Մանչինին խնդրել է իր գործընկերներից մեկին հավաքել պայուսակը, իսկ հետո մեկնել է հայրենի Իտալիա: Այս ամբողջ ընթացքում «Սիթին» դեռ մարզումներ չի անցկացրել: Ֆուտբոլիստները կսկսեն մարզվել միայն այսօր:
Ըստ երևույթին, խաղացողների և մարզչի միջև կոնֆլիկտ է հասունանում: Իտալացի մասնագետն օրեր առաջ մեղադրեց ֆուտբոլիստներին խառնվածք չունենալու մեջ: Մանչինիի հեռանալու հավանականությունը ցածր է: Մինդեռ ցածր է նաև նրա հնարավորությունները՝ սկսելու արդեն 5-րդ մրցաշրջանը Մանչեսթերում նույնիսկ այն դեպքում, եթե նրանք հաղթեն Անգլիայի գավաթը և գրավեն 2-րդ հորիզոնականը Պրեմիեր Լիգայում: