«Արսենալի» մարզչական շտաբը վստահ է, որ թիմի կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը կապաքինվի մինչև Չեմպիոնների Լիգայում Մյունխենի «Բավարիայի» հետ խաղը: Իսկ ահա թիմի ավագ Թոմաս Վերմալենի հետ կապված նրանք որոշ կասկածներ ունեն:
Շաբաթ օրը՝ «Սանդերլենդի» հետ խաղում, Ուիլշերը մի քանի անգամ հարված ստացավ ծնկին և փոխարինվեց:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, 21-ամյա կիսապաշտպանը հանգստանալու հնարավորություն կստանա Անգլիայի գավաթի հաջորդ հանդիպմանը՝ «Բլեբեռնի» հետ, սակայն Ջեկը կմասնակցի Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպմանը:
Թիմը լուրջ խնդիրներ կունենա պաշտպանությունում: Վնասվածք ունեն Թոմաս Վերմալենը և Կիերան Գիբսը, Անդրե Սանթոսը տեղափոխվել է «Գրեմիո», իսկ Նաչո Մոնրեալը չի կարող խաղալ Չեմպիոնների Լիգայում: