«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն հայտնել է, որ կիսապաշտպան Հաթեմ Բեն Արֆան շուտով կկարողանա շարք վերադառնալ:
Ֆրանսիացի կիսապաշտպանը ապաքինվում է ծնկատակի ջիլի վնասվածքից և փետրվարի 24-ին պետք է դաշտ դուրս գա «Սաութհեմպտոնի» դեմ խաղի ժամանակ:
-Սպասում եմ այն պահին, երբ Գուֆրանն ու Բեն Արֆան միասին կխաղան եզրերում, իսկ կենտրոնում կգործեն Սիսեն և Սիսոկոն: Սա հիանալի կլինի:
Կա հնարավորություն, որ Հաթեմը կարող է դաշտ վերադառնալ հաջորդ տնային խաղին:
Եթե դաշտ դուրս գան Տիոտեն և Սիսոկոն, ապա մենք ուժեղ կազմ կունենանք: Դժբախտաբար, այս մրցաշրջանում մենք ոչ մի անգամ դաշտ դուրս չենք եկել լավագույն խաղացողներով միաժամանակ: Սակայն այժմ մոտենում է այն պահը, որ մենք մոտ ենք դրան,- հայտնել է Պարդյուն: