«Արսենալը» ակտիվորեն հետաքրքրվում է «Սելտիկի» կիսապաշտպան Վիկտոր Վանյամայի ծառայություններով: «Զինագործները» երեկ Չեմպիոնների Լիգայում Յուվենտուսի հետ խաղին ուղարկել էին իրենց սկաուտներին:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Իտալիայի չեմպիոնի դեմ ցուցադրած խաղը որոշիչ կլինի Վանյամային ձեռք բերելու համար:
Խոսվում է, որ լոնդոնցիների տրանսֆերային նպատակ է դարձել նաև «Թուլուզի» հենակետային կիսապաշտպան Էթեն Կապուն և «Վեստ Հեմի» կիսապաշտպան Մոհամեդ Դիամեն: Հենց հենակետային կիսապաշտպանի դիրքի ուժեղացումն է լինելու Վենգերի գլխավոր նպատակը: