Daily Mail պարբերականի հաղորդմամբ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է ավելի քան 60 մլն ֆունտ ծախսել երկու պոտենցիալ նորեկների վրա: «Քաղաքայիններն» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր են ձեռք բերել «Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանիին և «Սելտիկի» կիսապաշտպան Վիկտոր Վանյամային:
Պարբերականի փոխանցմամբ «Սիթին Կավանիի համար բանակցություններն սկսել է դեռ անցած ամիս: Անգլիական ակումբը պատրաստ է 52 մլն ֆունտով գնել Կավանիին: Այս տրանսֆերն իրականացնելու համար ակումբը պատրաստվում է վաճառել Էդին Ջեկոյին, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 մլն:
Իսկ ինչ վերաբերվում է 21-ամյա Վանյամային, ապա «Սիթիի» ներկայացուցիչները երեքշաբթի օրը հետևել են նրա խաղին: Չեմպիոնների Լիգայի շրջանակներում «Սելտիկը» խաղում էր «Յուվենտուսի» դեմ: Քենիացին գնահատվում է 10 մլն ֆունտ, սակայն նրանով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը»: Այնպես որ «Սիթին» ստիպված է պայքարել անգլիական այս երկու ակումբների դեմ Վանյամային ձեռք բերելու համար: