• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջոն Թերրին թիմի հետ մեկնել է Պրահա

Ջոն Թերրի«Չելսիի» ավագ Ջոն Թերրին, չնայած ծնկի վնասվածքին, թիմի հետ մեկնել է Պրահա: «Ազնվականները» վաղը Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչում կմրցեն «Սպարտայի» հետ:

Հենց այդ վնասվածքի պատճառով 32-ամյա Թերրին անցած շաբաթ բաց թողեց «Ուիգանի» հետ խաղը: Սակայն անգլիացի վետերանը «կապույտների» հետ մեկնել է Չեխիայի մայրաքաղաք:

Այդ խաղում «Չելսիին» չեն կարողանա օգնել Ջոն Օբի Միկելը, Վիկտոր Մոզեսը, Դավիդ Լուիզը և Դեմբա Բան: Միկելը և Մոզեսը դեռ չեն վերադարձել Աֆրիկայից, ուր մասնակցում էին աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությանը, Լուիզը որակազրկված է, իսկ Բան այս առաջնությանը արդեն մասնակցել է «Նյուքասլի» կազմում:

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, «Չելսիին» պատրաստ է օգնել նաև դարպասապահ Պետեր Չեխը: