«Արսենալի» աջ պաշտպան Բակարի Սանյան խոստովանել է, որ տպավորված է իր նոր խաղընկեր Նաչո Մոնրեալի խաղով:
Մոնրեալը «Արսենալ» տեղափոխվեց ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը, սակայն արդեն հասցրրել է մասնակցել 2 խաղի, որոնք ավարտվել են միևնույն 1:0 հաղթական հաշվով: «Զինագործները» 2012թ-ի օգոստոսից հետո առաջին անգամ գնդակ բաց չեն թողնում Պրեմիեր Լիգայի երկու անընդմեջ խաղում:
-Մինչ «Արսենալ» տեղափոխվելը, նրա մասին չգիտեի: Ես հնարավորություն եմ ունեցել խոսել Կազորլայի հետ, սակայն նա շատ բան չպատմեց: Նաչոն լավ մեկնարկ ունեցավ,- ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Սանյան: