«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը կարծում է, որ Մադրիդի «Ռեալը» ստիպված էր շատ չարչարվել իր հարձակվող Դենիել Ուելբեքին կանգնեցնելու համար:
Երեկ երեկոյան Մադրիդում կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումը «Ռեալի» ու «Յունայթեդի» միջև (1:1): «Յունայթեդի միակ գոլի հեղինակը դարձավ Ուելբեքը:
Սկզբում անսովոր էր տեսնել Ուելբեքին մեկնարկային կազմում, քանի որ նա ոչ միշտ է խաղալու հնարավորություն ստանում: Մինչդեռ, ֆուտբոլիստն ամբողջությամբ արդարացրեց մարզչի վստահությունը: Նա անընդհատ խնդիրներ էր ստեղծում արքայական ակումբի պաշտպանության համար:
-Նա հրաշալի խաղ անցկացրեց: Ափսոս, որ վերջում ձգեց մկանը, սակայն նա այդպես էլ էր աշխատում…
Սա միայն նրա երկրորդ գնդակն էր ընթացիկ մրցաշրջանում: Իհարկե, մենք նրանից ավելին ենք սպասում, սակայն մի մոռացեք, որ նա դեռ երիտասարդ է: «Ռեալին» դժվար էր Դենիի հետ,- հայտնել է Սէր Ալեքսը: The Guardian