«Տոտտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը խոսել է, թե ինչ տպավորություն ունի ընթացիկ մրցաշրջանից:
-Կարող եմ ասել, որ ընթացիկ մրցաշրջանում ես ցուցադրում եմ իմ կարիերայի լավագույն ֆուտբոլը: Ես հաճույք եմ ստանում խաղից: «Տոտտենհեմն» ընտիր է խաղում, այդ իսկ պատճառով ինձ հեշտ է ցույց տալ իմ խաղը:
Հիմա ինձ անհրաժեշտ է պահպանել հանգստություն, շարունակել տքնաջան աշխատել և պահել օպտիմալ մարզավիճակ: Ես գիտեմ, թե ինչի վրա պետք է աշխատել: Եվ ես կշարունակեմ աշխատել, որպեսզի ավելի լավը դառնամ,- հայտնել է Բեյլը:
Ավելացնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Գարեթն անգլիական առաջնությունում մասնակցել է 22 հանդիպման և խփել 13 գնդակ: