«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը մեկ անգամ ևս հայտնել է, որ իր ապագայի մասին որոշումը կկայացնի միայն մրցաշրջանի ավարտից հետո:
Այս ամառ լրանում է Մոյեսի գործող պայմանագիրը ակումբի հետո: Դևիդը փաստացի կմնա առանց աշխատանքի և կարող է անել այնպես, ինչպես ուզում է:
Հաջորդ ամիս մասնագետը կնշի իր 11-րդ տարին «իրիսկաների» գլխավոր մարզչի պաշտոնում:
-Ես արդեն զրուցել եմ նախագահի հետ, սակայն ուզում եմ սպասել և տեսնել, թե ինչպես հանդես կգա թիմը: Ցանկանում եմ տեսնել, թե մենք ինչպես հանդես կգանք գավաթներում և Լիգայում: Ավելի հավանական է, որ ես ոչ մի որոշում չեմ կայացնի մինչև մրցաշրջանի ավարտը:
Դուք կարող եք ամեն շաբաթ հարցնել ինձ այդ մասին, սակայն պատասխանը նույնը կլինի,- հայտնել է Մոյեսը:
Ավելացնենք, որ Մոյեսը «Չելսիի» գլխավոր մարզչի հիմնական թեկնածուներից է: Կան շշուկներ, որ եթե Դևիդը տեղափոխվի «Սթեմֆորդ Բրիջ», ապա մտադիր է իր ետևից կանչել կիսապաշտպան Մարուան Ֆելայնիին: