«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը հայտնել է, որ կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը պետք է լինի հաջորդ խաղացողը, որին իր ակումբը ձեռք կբերի «Արսենալից»:
Բրազիլացի պաշտպանը չի թաքցնում, որ հավանում է 21-ամյա անգլիացուն: Ալվեսը ցանկանում է, որ Ջեկն էլ գնա Սեսկ Ֆաբրեգասի և Ալեքս Սոնգի հետքերով: Այս երկու խաղացողներն էլ վերջերս «Արսենալից» տեղափոխվեցին «Բարսելոնա»:
-Նա հիանալի խաղացող է, որի հետ մենք հանդիպեցինք, երբ խաղում էինք «Արսենալի» դեմ: Չեմ կասկածում, որ նա ի վիճակի է հասնել այն խաղացողների մակարդակին, որոնց մենք ունենք այստեղ «Բարսելոնայում», ինչպիսիք Չավին և Ինյեստան են:
Նա մեծ վարպետություն և հիանալի խառնվածք ունի: Եթե ինձ հնարավորություն տրվեր ընտրելու, ապա հենց նրան կբերեի «Բարսելոնա»,- հայտնել է Ալվեսը: Daily Telegraph