«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հերթական անգամ քննադատել է լրագրողներին՝ հայտնելով, որ նրանք պետք է ավելի շատ հարգեն իրեն:
Արդեն երկար ժամանակ է, ինչ լրագրողները քննադատում են Վենգերի գործողությունները, ինչպես դաշտում, այնպես էլ դաշտից դուրս: Մինչդեռ մասնագետն առաջվա պես մնում է «Էմիրեյթսում» և այլ վերաբերմունք է ակնկալում այն հաջողությունների համար, որ նա ունեցել է Անգլիայում:
-Համոզված եմ, որ կկարոտեք ինձ, երբ հեռանամ: Երբ մենք պարտվեցինք «Բլեքբեռնին», դա չէր ձեզ առաջին հերթին անհանգստացնում:
Իմ պայմանագիրը լրանում է 2014 թվականին, բացի այդ ես արդեն 30-րդ տարին եմ անցկացնում որպես մարզիչ: Մի օր ես ձեզ կտամ ցուցակն այն ակումբների, որոնց մերժել եմ, և դուք կտեսնեք, թե ինչքան եմ նվիրված այս ակումբին:
Երբ դու աշխատում ես մի երկրում 16 տարի, ապա սպասում ես համապատասխան հարգանք քո նկատմամբ,- հայտնել է ֆրանսիացի մասնագետը: ESPN