«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան հայտնել է, որ երկու տարի հետո նա կփոխարինի Պետր Չեխին:
20-ամյա բելգիացին համապատասխան երաշխիքներ է ստացել «ազնվականների» ղեկավարներից: Տիբոն, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս Մադրիդի «Ատլետիկոյում», հայտնվել է «Բարեսլոնայի» և Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում:
-Չեխը աշխարհի լավագույն դարպասապահներից է: Կարծում եմ, որ ես արժանի փոխարինող կլինեմ նրան: «Չելսին» ևս երկու տարի կօգտվի Չեխի ծառայություններից:
Կարծում եմ խնդիրն այն է, որ «Չելսին» չէր սպասում, որ կարճ ժամանակում ես կհասնեմ նման մակարդակի,- Evening Standard-ին տված հարցազրույցում ասել է Կուրտուան: