«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ իրենց համար ավելի հեշտ կլինի մրցաշրջանը ավարտել Պրեմիեր Լիգայի լավագույն քառյակում, քան Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում երեք գնդակի առավելությամբ հաղթել «Բավարիային»:
Երեկ տնային խաղում «Բավարիայից» կրած 1:3 հաշվով պարտությունը դժվարին իրավիճակի մեջ դրեց «զինագործներին»:
Վենգերը, ով մրցաշրջանի սկզբում հայտնեց, որ Պրեմիեր Լիգայի լավագույն քառյակում տեղ զբաղեցնելը իրենց համար մեծ նվաճում կլինի, կարծում է, որ պետք չէ ողջ ուժերը և նյարդերը դնել «Բավարիայի» հետ խաղի վրա:
-Դատեք ինքներդ. մենք կռիվ ենք տալիս երկու ճակատով, սակայն ավելի հավանական է, որ նվաճենք Չեմպիոնների Լիգայի հաջորդ մրցաշրջանի ուղեգիր,- ասել է Վենգերը: ESPN