«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կոլո Տուրեն հայտնել է, որ իր գործակալը արդեն նոր ակումբ է փնտրում, որտեղ նա կխաղա այս մրցաշրջանից հետո:
«Քաղաքայինների» ղեկավարությունը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը, որը կլրանա այս ամառ: «Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կարևոր խաղերում չի վստահում իվուարցի պաշտպանին:
Կոլոն ցանկանում է մինչ հեռանալը օգնել «Սիթիին» որևէ տիտղոս նվաճել: Ինչ վերաբերվում է նրա ապագա ակումբին, ապա Տուրեն ցանկանում է մնալ Պրեմիեր Լիգայում:
-Իմ գործակալը այժմ աշխատում է այդ ուղղությամբ, սակայն ես դեռ «Սիթիի» ֆուտբոլիստ եմ:
Ես միշտ երկրպագել եմ Պրեմիեր Լիգան, ինչի համար ցանկանում եմ հետագայում էլ խաղալ այստեղ,- Կոլո Տուրեի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը: